NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավապահ համակարգում բարեփոխումները կշարունակվեն
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարևորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի նաև դատախազության համակարգում, Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կարևոր դեր կունենա այս ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացում:
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության խորացումը նախատեսված բարեփոխումների իրականացման գործում:
Աղբյուր` www.panorama.am
