NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինվորին սպանել են արգելված գոտում՝ նշանաբառը չասելու համար. թերթ
Նոյեմբերի 18-ին Ճամբարակի զորամասում զոհված հայկական բանակի զինծառայող Ռոբերտ Ավետիսյանին սպանել են հրամանը չկատարելու՝ նշանաբառը չասելու պատճառով, գրում է «Ժամանակ» թերթը։
Հրապարակման համաձայն՝ Ավետիսյանն արգելված գոտու առաջին գիծը հատելիս չի պատասխանել պահակախմբի «ասա նշանաբառը» հրահանգին և շարժվել է դեպի երկրորդ պահակախմբի ուղղությամբ։ Դրանից հետո նրան հրանագել են կանգնել, որին նույնպես չի ենթարկվել։ Արդեն հաջորդից զինվորի վրա կրակել են։
Լավատեղյակները պնդում են, թե նա գիտակցված է հատել արգելված գոտին՝ հասկանալով, թե ինչ է սպասում իրեն։ Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից։ Նրա դին տեղափոխվել է Երևան՝ դիահերձման ու փորձաքննության նպատակով։
Աղբյուր՝ http://newsarmenia.am
Source Url:
