NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ձերբակալվել է մեկ զինծառայող

Նոյեմբերի 19-ին ՊԲ առաջնային բնագծում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպի գործով ձերբակալվել է մեկ անձ: Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից:
Ելնելով նախաքննության գաղտնիությունից` «երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով հարուցված քրեական գործի և ձերբակալված անձի տվյալների մասին այլ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին գիշերը ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:
Դրա հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել է 4 ժամկետային զինծառայող, վիրավորվել` ևս 4-ը:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
Source Url:
