NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դանակի 17 հարված
«Նոյեմբերի 14-ին, ժամը 14.15-ին, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարբեր վնասվածքներով Զավարյան փողոցի թիվ 49/1 հասցեից իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Սարգիս Վարդիկյանը:
Նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ս. Վարդիկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Վարդիկյանին դանակի հարվածներով սպանել է 1972 թ. ծնված Արտակ Մ.-ն:
Նույն օրը, ժամը 18.15-ին, Արտակ Մ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին` ներկայացնելով հանցագործության գործիք դանակը` արյան հետքերով: Նա հայտնել է, որ ժամը 13.30-ին, Զավարյան փողոցի թիվ 49/1 հասցեի մոտ Ս. Վարդիկյանին հասցրել է դանակի 17 հարված:
Արտակ Մ.-ն կալանավորված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»:
Հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
