Եվրոպայի խորհուրդը սեմինար է կազմակերպել Երևանում հայ ոստիկանների համար

Նոյեմբերի 15-ին Երևանում բացվեց «Ոստիկանական ծառայողների համար հասարակական կարգի պահպանության և վատ վերաբերմունք չկիրառելու մասին» թեմայով սեմինարը, որը կազմակերպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի Գլխավոր քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ:
Սեմինարն անցկացվում է «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների» ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է այս տարվա ապրիլի 1-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սեմինարի ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը քննարկվել է Եվրոպայի Խորհրդի հետ միասին: Հիմք են ընդունվել «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների» Ծրագիրը ներառում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների ¥այդ թվում` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման առումով¤ իրականացման իրավական բազայի կատարելագործման ոլորտում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում, զանգվածային անկարգությունների կանխման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրում, մասնագիտական գիտական գիտելիքների կատարելագործում, հասարակական կարգի պահպանման գործում հասարակայնության ներգրավմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրում և ներդրում:
Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, սեմինարի անցկացման, նշված ոլորտում Եվրոպական առաջավոր փորձը ներկայացնելու, ինչպես և երկուստեք քննարկումներ անցկացնելու նպատակով Երևան են ժամանել Վիլլեմյեն Լոսը` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարությունից, և Եվրոպայի Խորհրդի փորձագետներ ՄքՔլին Ջանիսն ու Բերթ Բուլթմանը: Սեմինարին բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ծրագրի ղեկավար Վիլլեմյեն Լոսը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սեմինարին մասնակցում են ոստիկանության կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար ծառայողներ:

Աղբյուր՝ www.panarmenian.net