NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինծառայողը ինքնասպանության փորձ է արել մոր պատճառով
Նոյեմբերի 1-ին ժամը 11:00-ի սահմաններում N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Դավիթ Ֆրունզեի Մելքոնյանը իրենց տնից մոտ 100 մետր հեռավորության վրա ծառից կախվելու փորձ է արել, որը կանխվել է վերջինիս քրոջ կողմից:
Պաշտպանության նախարարության Քննչական բաժնից www.hra.am խմբագրությանը հայտնեցին, որ Դավիթ Մելքոնյանը տեղափոխվել է Հադրութի շրջանային հիվանդանոց, նույն օրը երեկոյան՝ Ստեփանակերտի զինհոսպիտալ, իսկ նոյեմբերի 4-ին Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պատրաստված նյութերով պարզվել է, որ Դավիթ Մելքոնյանը վատ փոխհարաբերությունների մեջ է գտնվում իր մոր՝ Մարինե Մելքոնյանի հետ: Հերթական կենցաղային վեճից հետո Մելքոնյանը դիմել է այդ քայլին:
ՊՆ Քննչական բաժնից հայտնեցին նաև, որ Դավիթ Մելքոնյանը նախկինում ևս 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
