Հայաստանում կստեղծվի դոնորների օրգանների և հյուսվածքների ռեեստր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկատվության գրանցման և օգտագործման կարգը, որով կարգավորվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ ՀՀ առողջապահության նախարարության համակարգում կստեղծվի ՀՀ դոնորների օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտի ռեեստր, ինչը հնարավորություն կտա ապահովել ՀՀ-ում իրականացվող փոխպատվաստումների, առկա դոնորների, փոխպատվաստման դոնոր հանդես գալուց հրաժարված անձանց վերաբերյալ տեղեկությունների ճշգրիտ բազա։ 

Մեկ այլ որոշմամբ սահմանվել են դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները։

Աղբյուր`http://panorama.am