NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գյումրիում ՌԴ պայմանագրային զինծառայողների սպանության մեջ մեղադրվող անձը ձերբակալված է
Հայաստանում ձերբակալվել է Գյումրիում տեղակայված զորամասերից մեկում հոկտեմբերի 23-ին ՌԴ երկու պայմանագրային զինծառայողների սպանության մեջ կասկածվող անձը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը:
Հաղորդում է Իտառ-Տասս գործակալությունը:
Հիշեցնենք, սույն թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն էր ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ, 1983 թ. ծնված Ա. Զախարյանի և 1971 թ. ծնված Ա. Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ գրագետ ծրագրված ու համատեղ իրականացված օպերատիվ- հետախուզական գործողությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվել է ոչ միայն պարզել, այլ նաեւ ձերբակալել այդ երկրի քաղաքացուն, ով մեղադրվում է ռուս զինծառայողների սպանության մեջ», - ասված է ՌԴ դատախազությանը զինվորական քննչական բաժնի տարածած հայտարարությունում:
Աղբյուր`http://www.panorama.am
