ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թույլատրելի՞ է, արդյոք, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հատուկ միջոցներ գործադրելը:
Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետեւյալ դեպքերում.
ձերբակալված կամ կալանավորված անձանց հարձակումը հետ մղելիս,
կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ,
ձերբակալված կամ կալանավորված անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս,
պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտային միջոցները ազատելիս,
ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստի փորձը կանխելիս,
ձերբակալված կամ կալանավորված անձի՝ շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս:
Source Url:
