Թույլատրելի՞ է, արդյոք, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հատուկ միջոցներ գործադրելը:

Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետեւյալ դեպքերում.

– ձերբակալված կամ կալանավորված անձանց հարձակումը հետ մղելիս,

– կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ,

– ձերբակալված կամ կալանավորված անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս,

– պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտային միջոցները ազատելիս,

– ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստի փորձը կանխելիս,

– ձերբակալված կամ կալանավորված անձի՝ շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս: