Թույլատրելի՞ է, արդյոք, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հրազեն գործադրելը:

Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հրազեն գործադրվում է հետեւյալ դեպքերում.

– նշված վայրերի ծառայողներին, ձերբակալված, կալանավորված, ինչպես նաեւ այլ անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաեւ զենքի տիրելու փորձերը խափանելիս,

– պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտային միջոցները ազատելիս,

– նշված վայրերի շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս,

– զինված դիմադրություն ցույց տվող, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների, ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձանց կյանքի եւ առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս,

– նշված վայրի ծառայողի՝ զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս,

– ձերբակալված կամ կալանավորված անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս,

– զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս,

– ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է հասցնել մարմնական վնասվածք տվյալ հիմնարկի ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում,

– հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս եւ օգնություն կանչելիս: