NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թույլատրելի՞ է, արդյոք, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հրազեն գործադրելը:
Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հրազեն գործադրվում է հետեւյալ դեպքերում.
նշված վայրերի ծառայողներին, ձերբակալված, կալանավորված, ինչպես նաեւ այլ անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաեւ զենքի տիրելու փորձերը խափանելիս,
պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտային միջոցները ազատելիս,
նշված վայրերի շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս,
զինված դիմադրություն ցույց տվող, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների, ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձանց կյանքի եւ առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս,
նշված վայրի ծառայողի՝ զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս,
ձերբակալված կամ կալանավորված անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս,
զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս,
ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է հասցնել մարմնական վնասվածք տվյալ հիմնարկի ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում,
հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս եւ օգնություն կանչելիս:
