Ինչպե՞ս կարելի է հաշվառվել այս կամ այն վայրում, եթե բնակարանի սեփականատերը դրա համաձայնությունը չի տալիս

Իրոգ, համաձայն ՀՀ Կառավարության 25.12. 1998 թիվ 821 “ ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին” որոշման քաղաքացու հաշվառումը կարող է մերժվել, եթե չկա բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը: Սակայն պետք է հաշվի առնել, որ եթե անձը մասնակցել է սեփականաշնորհմանը, հանդիսանում է համասեփականատեր սակայն հետագայում հանվել է հաշվառումից, որպես սեփականատեր նրա իրավուքները պահպանվում են Այսպիսով, տվյալ անձը ցանկացած պահին կարող է հաշվառվել իր բնակարանում: Բացի այդ, եթե քաղաքացին իրականում բնակվում է այն բնակարանում, որտեղ ցանկանում է հաշվառվել եւ կարող է ապացուցել բնակվելու փաստը, ոստիկանության համապատասխան մարմինը անձնագրում կարող է կատարել նշում փաuտացի բնակության վայրի մաuին: