NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչպե՞ս կարելի է հաշվառվել այս կամ այն վայրում, եթե բնակարանի սեփականատերը դրա համաձայնությունը չի տալիս
Իրոգ, համաձայն ՀՀ Կառավարության 25.12. 1998 թիվ 821 ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին որոշման քաղաքացու հաշվառումը կարող է մերժվել, եթե չկա բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը: Սակայն պետք է հաշվի առնել, որ եթե անձը մասնակցել է սեփականաշնորհմանը, հանդիսանում է համասեփականատեր սակայն հետագայում հանվել է հաշվառումից, որպես սեփականատեր նրա իրավուքները պահպանվում են Այսպիսով, տվյալ անձը ցանկացած պահին կարող է հաշվառվել իր բնակարանում: Բացի այդ, եթե քաղաքացին իրականում բնակվում է այն բնակարանում, որտեղ ցանկանում է հաշվառվել եւ կարող է ապացուցել բնակվելու փաստը, ոստիկանության համապատասխան մարմինը անձնագրում կարող է կատարել նշում փաuտացի բնակության վայրի մաuին:
Source Url:
