ԱՄՆ աջակցում է Հայաստանի սոցիալական ոլորտին

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդ‎ֆրին լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ Հայաստանի սոցիալական ոլորտին վերջին 6 տարիներին հատկացրել է 20 մլն դոլար: Ներկայում, նրա խոսքով, մեկնարկում է Հայաստանի սոցիալական ոլորտն ամրապնդելուն ուղղված Միացյալ Նահանգների աջակցության ծրագրի երկրորդ փուլը:

Այսօր Երեւանում USAID` ի դեմս ամերիկյան The Services Group Inc ընկերության, եւ Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստորագրել են 2007-2011թթ. համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանի սոցիալական ոլորտը կստանա 15 մլն դոլար 5 տարվա ծրագրի համար: