NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ աջակցում է Հայաստանի սոցիալական ոլորտին
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ Հայաստանի սոցիալական ոլորտին վերջին 6 տարիներին հատկացրել է 20 մլն դոլար: Ներկայում, նրա խոսքով, մեկնարկում է Հայաստանի սոցիալական ոլորտն ամրապնդելուն ուղղված Միացյալ Նահանգների աջակցության ծրագրի երկրորդ փուլը:
Այսօր Երեւանում USAID` ի դեմս ամերիկյան The Services Group Inc ընկերության, եւ Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստորագրել են 2007-2011թթ. համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանի սոցիալական ոլորտը կստանա 15 մլն դոլար 5 տարվա ծրագրի համար:
Source Url:
