Ոստիկանությունը ճշգրտում է ցուցակները

ՀՀ Ոստիկանության hաղորդագրության համաձայն, ընտրացուցակների կազմման եւ
ճշգրտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից արդեն կատարվել են հետեւյալ
աշխատանքները.

  • ԽՍՀՄ նմուշի անձնագրի փոխանակման կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագրով
    փաստաթղթավորվել է 311 քաղաքացի:
  • Ըստ նոր բնակության վայրի հաշվառվել է 3558 քաղաքացի:
  • Պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա, զինծառայության
    զորակոչվելու կապակցությամբ, հաշվառումից հանվել է 3283 քաղաքացի.
  • 1720 մահացած քաղաքացու տվյալ հանվել է ընտրացուցակներից (վերջիններիս անձնագրերը
    ճանաչվել են անվավեր):
  • Նոր սեփականատիրոջ դիմումի համաձայն, նախկին բնակության վայրի հաշվառումից հանվել
    է 184 քաղաքացի:
  • Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում
    գործող «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 50 զանգ, ոստիկանության ԱՎ վարչության
    եւ տվյալ հասցեն սպասարկող անձնագրային ծառայությունների կողմից կատարվել են
    համապատասխան ճշգրտումներ: