NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոստիկանությունը ճշգրտում է ցուցակները
ՀՀ Ոստիկանության hաղորդագրության համաձայն, ընտրացուցակների կազմման եւ
ճշգրտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից արդեն կատարվել են հետեւյալ
աշխատանքները.
- ԽՍՀՄ նմուշի անձնագրի փոխանակման կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագրով
փաստաթղթավորվել է 311 քաղաքացի: - Ըստ նոր բնակության վայրի հաշվառվել է 3558 քաղաքացի:
- Պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա, զինծառայության
զորակոչվելու կապակցությամբ, հաշվառումից հանվել է 3283 քաղաքացի. - 1720 մահացած քաղաքացու տվյալ հանվել է ընտրացուցակներից (վերջիններիս անձնագրերը
ճանաչվել են անվավեր): - Նոր սեփականատիրոջ դիմումի համաձայն, նախկին բնակության վայրի հաշվառումից հանվել
է 184 քաղաքացի: - Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում
գործող «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 50 զանգ, ոստիկանության ԱՎ վարչության
եւ տվյալ հասցեն սպասարկող անձնագրային ծառայությունների կողմից կատարվել են
համապատասխան ճշգրտումներ:
Source Url:
