ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ–ն էլ դիտորդներ հրավիրեց
Հայաստանի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 18-ին
որոշել է 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն
իրականացնելու համար հրավերներ ուղարկել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (նստավայրը` քաղաք Երևան),օտարերկրյա
դեսպաններին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին.Հայաստանի Հանրապետությունում
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, International IDEA-ի
հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)
հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
նախագահին։ԿԸՀ–ն որոշում ընդունելուց հաշվի է առել, որ ՀՀ Ազգային ժողովը արդեն
հրավերներ է ուղարկվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ
միջխորհրդարանական վեհաժողով, Եվրախորհրդարան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և
ԱՊՀ գործադիր կոմիտե։
Հունվարի 21-ի դրությամբ ՀՀ ԿԸՀ–ում գրանցված է դիտորդական առաքելություն
իրականացնելու համար համավարտագրվել է տեղական 8 եւ միջազգային 4 կազմակերպություն.
Տեղական կազմակերպություններ
- ««Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հկ- 3 դիտորդ
- «Ազատ հասարակության ինստիտուտ» հկ- 1405 դիտորդ
- «Ընտրությունը քոնն է» հկ- 4010 դիտորդ
- «Մուտք» հկ- 40 դիտորդ
- «Արդարություն և իրավունք» հկ- 616 դիտորդ
- «Կանթեղ» հկ- 50 դիտորդ
- «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության
- «Ընդդեմ իրավական կամայականության» հկ- 43 դիտորդ
հայկական կենտրոն» հկ- 56 դիտորդ
Միջազգային կազմակերպություններ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
- ԱՊՀ
- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդ
