ԿԸՀ–ն էլ դիտորդներ հրավիրեց

Հայաստանի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 18-ին
որոշել է 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն
իրականացնելու համար հրավերներ ուղարկել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (նստավայրը` քաղաք Երևան),օտարերկրյա
դեսպաններին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին.Հայաստանի Հանրապետությունում
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, International IDEA-ի
հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)
հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
նախագահին։ԿԸՀ–ն որոշում ընդունելուց հաշվի է առել, որ ՀՀ Ազգային ժողովը արդեն
հրավերներ է ուղարկվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ
միջխորհրդարանական վեհաժողով, Եվրախորհրդարան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և
ԱՊՀ գործադիր կոմիտե։

Հունվարի 21-ի դրությամբ ՀՀ ԿԸՀ–ում գրանցված է դիտորդական առաքելություն
իրականացնելու համար համավարտագրվել է տեղական 8 եւ միջազգային 4 կազմակերպություն.

Տեղական կազմակերպություններ

  1. ««Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հկ- 3 դիտորդ
  2. «Ազատ հասարակության ինստիտուտ» հկ- 1405 դիտորդ
  3. «Ընտրությունը քոնն է» հկ- 4010 դիտորդ
  4. «Մուտք» հկ- 40 դիտորդ
  5. «Արդարություն և իրավունք» հկ- 616 դիտորդ
  6. «Կանթեղ» հկ- 50 դիտորդ
  7. «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության
  8. հայկական կենտրոն» հկ- 56 դիտորդ

  9. «Ընդդեմ իրավական կամայականության» հկ- 43 դիտորդ

Միջազգային կազմակերպություններ

  1. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
  2. ԱՊՀ
  3. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
  4. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդ