Պայքարենք ազատության համար

Քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձնանց կանանց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» քաղաքացիական շարժման նախաձեռնության միացել եւ ողջունել է երջանահիշատակ Խորեն Պալյանի այրին եւ նամակ հղել։ Նամակում ասվում է.

«Ողջունում եմ մեր երկրի կանանց քաղաքացիական շարժումը՝ «Հայաստանը» առանց քաղաքական բանտարկյալների։ Նրանք արժանի հետեւորդներն են մերչ հին ժամանակների «փափկասուն տիկնանց»։ Ուզում եմ կոչ անել սփյուռքահայ մեր քույրերին որպեսզի միանան Հայաստանի այս շարժմանը եւ նեցուկ կանգնել հայրենիքը իսկապես ժողովրդավար դարձնելուն։ 1991 թվականին ամուսինս եւ ես եկանք Հայաստան հայրենասիրական լիքը հույսերով։ Չէինք երեւակայի, որ այսպիսի ծանր ողբերգություն պիտի ապրեինք։

Մեր հոգու խորքից զայրույթ բարձրացավ։ Ինչպես կարելի է ընդունել, որ մարդիկ չկարողանան ազատ շարժվել, ազատ շնչել իրենց երկրում։ Ինչպես կարելի է մարդկանց իրավունքները ոտնահարել, ինչպես կարելի է չհիմնավորված ձերբակալություններ կատարել, զրկել զավակներին իրենց անմեղ հայրերից։ Այո անմեղ։ Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելով անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալ։ Անընդունելի է։

Ինչպես կարելի է դաժանորեն կանանց ծեծել, վիրավորել, հայհոյել, բանտարկել։ Ամոթ է մեր ազգի համար։ Մեծ հայրս ֆիդայի էր, մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ Ինքն է իմ մեջ հայրենասիրություն դրել, ինքը ասում էր հայ ֆիդային երբեք ձեռք չէր բարձրացնի թուրք բաջի վրա։ Ոնց կարող է հայ ոստիկանը ձեռք բարձրացնել հայ կնոջ վրա։

Այս բոլորը անմարդկային է եւ ի վերջո հանցագործները պատասխան պիտի տան։ Ծնված եւ մեծացաած լինելով Ֆրանսիայում՝ ժողովրդավար երկրում, շատ դժվար եմ տանում, իմ հայրենիքում տեղի ունեցած բռնությունները, սակայն պետք է ասեմ, որ շնորհիվ հանրապետության առաջին նախագահ, մեծարգո պարոն Տեր–Պետրոսյանի առաջնորդած համաժողովրդական շարժամը, նոր հույս բացվեց մեր սրտում, ժողովուրդի հոգուց դուրս հանեց վախը, բոլոր ձտգումները ազատության, արդարության։ Ազատությունը շատ քաղցր է եւ թանկ։ Հավատանք մեր հայրենիքի ժողովրդավարությանը եւ պայքարենք ազատության համար»։