Ընտրախախտին թողնել մարտիմեկյան ապօրինությունների «բացահայտումը» մեղմ ասած` ճիշտ չէ»

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշել է մասնակցել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին եւ այդ առթիվ երեկ հանձնաժողովին դիմում ՝է նեկայացրել: Նաեւ հայտարարություն է տարածել, որը վերնագրված է «Ընտրախախտին թողնել մարտիմեկյան ապօրինությունների «բացահայտումը» մեղմ ասած` ճիշտ չէ»:

«Երեկ, դիմել ենք «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին» առաջարկելով քննարկել մեր Կազմակերպության ներկայացուցչին Հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու հարցը:

Այդ առաջարկության հիմքում ընկած է մեր դիքորոշումը Հանձնաժողովի կազմի, մարտի 1-յան իրադարձությունների պատճառների և համապատասխան ուսումնասիրություներ անցկացնելու վերաբերյալ:

Մասնավորապես,

1. ակնհայտ է, որ հայաստանցիների գերակշռող մասը չի վստահում այդ Հանձնաժողովին, հավանաբար, հետևյալ պատճառներից ելնելով`

1.1. Հանձնաժողովը ոչ այլ ինչ է, քան ԿԸՀ մեծամասնությունը և մի բան էլ ավելի` խոսքը ՄԱԿուսակցության մասին է:
Այդ 5 կուսակցությունները / ՀՀԿ, ՀՅԴԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՄԱԿ / ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն պատասխանատվություն են կրում մեր երկրում ապօրինի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար /տե’ս ՍԴ 08.03.08թ. որոշումը/:
Այդ նույն մոտեցումներով էլ, անպատիժ մնացած ընտրախախտները «բացահայտելու են» մարտի 1-յան իրադարձությունների պատճառները, քանի որ ինչպես ԿԸՀ-ում այստեղ նույնպես գերակշռող մեծամասնություն են և դեռ ավելին:

1.2. Մարտի 1-յան իրադարձությունների հիմնական պատճառը ԿԸՀ – ի ապօրինություններն են և հայաստանցու անվստահությունը ՍԴ-ի հանդեպ:
Կասկածից վեր է, որ Ժամանակավոր հանձնաժողով – ԿԸՀ-ն կգնա ինքն իր դեմ:

1.3. ԱԺ-ը համառությամբ չստեղծեց «անկախ» կոչվող հանձնաժողով, խոսքը ուսումնասիրվող իրադարձությունների երկու կողմերի հավասար մասնակցության մասին է, այն են` իշխանությունները և Համաժողովրդական շարժումը:
Ուրեմն, ԱԺ-ը ինչ որ բանից խուսափում է, որի հետևանքով ԿԸՀ-ն վերածեց «բացահայտող» մարմնի,

1.4. Ժամանակավոր հանձնաժողովի առաջին քայլերը ոչ միայն հաստատում են վերը բերված եզրահանգումներն, այլև ցույց են տալիս, որ Հանձնաժողովը որևէ մտադրություն չունի անդրադառնալ իր կողմից ուսումնասիրվող խնդրի հիմնական պատճառին` ապօրինի ընտրություններին:

2. Մարտի 1-յան իրադարձությունները տեղի են ունեցել հետևյալ սցենարի շրջանակներում, այն են`
ԿԸՀ-ը ընտրությունների արդյունքներն ամփոփում է օրենքի խախտումներով, Համաժողովրդական շարժմանը թույլ չեն տալիս հանրահավաքներ անցկացնել, ՍԴ-ը պարտավորվում է մերժել Առաջին նախագահի դիմումը և, այդ պայմաններում, ամեն գնով դադարեցնում են «ապօրինի» հանրահավաքները:

Այս մասին, Ռ.Քոչարյանը, հավանաբար առանց գիտակցելու, տեղեկացնում է իր 05.03.08թ. հարցազրույցում, մասնավորապես`
« ...թույլատրելի էր 9 օր շարունակ հանդուրժել չարտոնված հանրահավաքները։
... մտածում էի, որ ավելի ճիշտ կլինի՝ ՍԴ որոշումից հետո ավելի կոշտ միջոցներով փորձել կայունացնել վիճակը…»
Այսինքն, Քոչարյանը ՍԴ որոշումից 3 օր առաջ արդեն գիտեր այդ որոշման մասին:

Այսպիսով, ըստ այս մոտեցումների, մարտի 1-յան իրադարձությունների հիմնական պատասխանատուներն են` Ռ.Քոչարյանը, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴԿ ղեկավարները, Երևանի քաղաքապետը և ՍԴ նախագահը:
Սակայն, Ժամանակավոր հանձնաժողովը, անգամ փորձ չի անում անդրադառնալ այս անձանց գործունեությանը, ինչը, թերևս, հասկանալի է Հանձնաժողովի այդ կազմի համար:

3. Այնուամենայնիվ, մարտի 1-յան իրադարձությունների և դրանց պատճառների վերաբերյալ եզրակացությունն անհրաժեշտ է և դրան սպասում են և’ հայաստանցիները, և’ միջազգային հանրությունը:

Սակայն, այդ եզրակացությունը միատեսակ չէր կարող լինել, անգամ □անկախ□ հանձնաժոովի պայմաններում` իշխանության լծակների տնօրինողներն ունենալու էին իրենց կարծիքը, Համաժողովրդական շարժումն` իր:
Հաշվի առնելով արդեն իսկ ստեղծված իրավիճակը, այդ թվում, Ժամանակավոր հանձնաժողովի հնարավորությունները, գտնում եք, որ ընտրախախտներին թողնել միակ եզրակացության իրավունքն, ամեն դեպքում` ճիշտ չէ:

Արժե ստեղծել Համաժողովրդական շարժման նմանատիպ հանձնաժողով և գործել այնպես, ինչպես դա հնարավոր կլիներ «անկախ» հանձնաժողովի կազմում:
Մնում է միայն օգտագործել իշխանական հանձնաժողովի հնարավորությունները»: