ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Բացահայտ ապատեղեկատվություն պարունակող փաստաթուղթ»
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարա¬կու-թյան ցանցը ստիպված է հերթական անգամ անդրադառնալ միջազգային և հա¬յաս-տան¬յան պետական կառույցների կողմից ադրբեջանահայ փախստականների խնդրի վերա¬բեր¬յալ միտումնավոր ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման փաստին։ Այս ան¬գամ միտումնավոր ապատեղեկատվութուն է տարածվել ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստա¬կան¬ների հարցերով հանձնակատարի և ՀՀ Տարածքային կառավարման նախարա¬րու¬թյան Միգրացիայի գործակալության համատեղ ջանքերով և Եվրամիության ֆինանսա¬վոր¬մամբ։
Բացահայտ միտումնավոր ապատեղեկատվություն պարունակող փաստա¬թուղ¬թը կոչվում է «Հայաստան. Փախստականների և ապաստան հայցողների պաշտպա-նու¬թյան գործընթացում բացերի վերլուծություն» (օգոստոս, 2008)։ Դա բաժանվել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության և Եվրամիության համատեղ ջանքերով ս.թ. նոյեմբերի 6-7-ը Երևանում կազմակերպված` «Ազգային խորհրդատվություն» սե¬մի¬նարի մասնակիցներին։ Փաստաթղթում փորձ է արվում ներկայացնել ադրբեջա¬նա¬հա¬յության ելքը 1988-92թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից որպես կամավոր արտագաղթ, որը արդ¬յունք էր Հայաստանի ներգրավմանը Ղարաբաղյան հակամարտության մեջ։ Փաս¬տաթղթի առաջին`«Պաշտպանության բարենպաստ միջավայր» գլխի, «Ժողովրդագրական պատկերը»` 1.1 կետի առաջին պարբերությունում բառացիորեն գրված է հետևյալը. «Հա¬յաս¬տանում տարբերակվում են փախստականների երկու խումբ։ Դրանցից մեկն այն էթնիկ հայերն են, որ 1988-92թթ. գաղթել են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի շուրջ Հա-յաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության հետևանքով։ Նրանց տրվել է «prima facie» փախստականի կարգավիճակ»։ Մյուս խումբն այլ երկրներից, մեծամասամբ Իրա¬քից, գաղթածներն են՝ ավելի քան 800 մարդ»։ Նախ նշենք, որ «prima facie» բառակապակ¬¬¬ցությունը հայերեն նշանակում է «ենթադրյալ»։ Այսինքն, ըստ ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստա¬կանների հարցերով Երևանյան գրասենյակի ղեկավար Բուշրա Հալեպոտայի և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պա¬տաս¬խանատուների, ադրբեաջանահայության փախստական լինելը դեռ ապացուցման կարիք ունի։ Փաստաթղթի համահեղինակներն ու հովանավորները համեստորեն լռում են այն մասին, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը վերաճել է հակամարտության, այսինքն՝ ակտիվ պատերազմական գործողությունների միայն 1992թ., մինչդեռ՝ վերջին հայը վտար¬վեց Բաքվից 1990թ. հունվարին և այսպիսով Ադրբեջանը բռնի հայաթափվեց ոչ թե Հա¬¬յաստան-Ադրբեջան զինված հակամարտության, այլ ադրբեջանական իշխանու¬թյուն¬ների կողմից իրագործված էթնիկ զտումների և ցեղասպանության արդյունքում։ Ուստի, հայերը ոչ թե գաղթել են, ինչպես գրված է փաստաթղթում, այլ արտաքսվել են, ենթարկվելով բռնությունների, կողոպուտի և նվաստացումների։
Հետաքրքրական է, որ փաստաթղթի այն հատվածներում, որտեղ խոսքը գնում է Ադրբեջանից գաղթած էթնիկ հայ փասխստականների մասին, նրանց թիվը չի նշվում, իսկ այն հատվածներում, որտեղ նշվում է Ադրբեջանից Հայաստան ներգաղթած փախստա¬կանների թիվը, չի նշվում նրանց էթնիկ պատկանելութունը։ Այսպես է արված, օրինակ, նա¬խաբանում, որտեղ ասվում է հետևյալը. «1988-ից 1992 թվականներին երկիրը (նկատի ունեն Հայաստանը-հեղ) ներգրավվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, որի հետևանքով Ադրբեջանից շուրջ 400 հազար փախստականներ եկան Հայաստան։ Նրանց մեծ մասը կամ հետագայում տեղափոխվեեց այլ երկրներ, կամ դարձավ Հա¬յաս¬տանի քաղաքացի՝ նատուրալիզացվեց»։ Այս հատվածի միջոցով փաստաթղթի հենց սկզբում դրա հեղինակները փորձում են ընթերցողին համոզել, որ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրն, ըստ էության, գոյություն չունի։ Անընդհատ փորձ է արվում զուգահեռներ անցկացնել և նույնացնել ադրբեջանահայ և իրաքահայ փախստականների խնդիրը։ Ամեն ինչ արվում է նրա համար, որ Հայաստանի բնակ¬չու¬թյան փաստացի 8-10 % կազմող ադրբեջանահայ փախստականների գոր¬¬ծո¬նը զրոյացվի, կորցնի իր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մարդա¬սի¬րա¬կան հնչե¬ղու¬թյունը։
Երբ այսպիսի քաղաքականության հեղինակ են դառնում օտարները, մենք դա դեռ կարող ենք բացատրել իրենց պետական շահերով։ Ինչով կարող է բացատրվել հա-յաս¬տանյան իշխանությունների նմանօրինակ պահվածքը։ «Փախստականները և միջազ¬գա¬յին իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը վերստին դիմում է ՀՀ փոխ¬վար¬չապետ, տարածքային կառավարման նախարար` պարոն Արմեն Գևորգյանին հայ փախստա¬կանների խնդրի վերաբերյալ իր ղեկավարության ներքո գործող պետական կառույցների կողմից ապատեղեկատվությունը դադարեցնելու հորդորով։ Նշենք նաև, որ հիշատակվող փաստաթղթերում տեղ են գտել նաև այլ սխալ բնորոշումներ և անճշտություններ։
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարա¬կու-թյան ցանցը հայտարարում է, որ նմանօրինակ միտումնավոր ապատեղեկատվությունը նոր տառապանք է պատճառում յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստականի, ուստի և կարժանանա ցանցի համարժեք հակազդեցությանը։
17 նոյեմբերի, 2008
