ՄԻՊ աշխատանքային խմբի այցը Վայոց Ձորի զորամաս և ՌՈ

Հոկտեմբերի 19-21-ը  ՀՀ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում աշխատանքային խումբն այցելեց նաև Վայքի N  զ/մ ուսումնասիրեց  ընդհանուր պայմանները, սննդի որակի սանիտարահիգիենիկ պայմանները:  Հայտնաբերված թերությունների մասին խմբի անդամները հայտնել են զորամասի հրամանատարությանը, որը և տեղում վերացրել է դրանք: 

ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական մեկուսարանում գտնվող ժամկետային զինծառայողների հետ  Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցի ընթացքում բողոքներ և գանգատներ չներկայացրին: 

Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։