NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԻՊ աշխատանքային խմբի այցը Վայոց Ձորի զորամաս և ՌՈ
Հոկտեմբերի 19-21-ը ՀՀ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում աշխատանքային խումբն այցելեց նաև Վայքի N զ/մ ուսումնասիրեց ընդհանուր պայմանները, սննդի որակի սանիտարահիգիենիկ պայմանները: Հայտնաբերված թերությունների մասին խմբի անդամները հայտնել են զորամասի հրամանատարությանը, որը և տեղում վերացրել է դրանք:
ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական մեկուսարանում գտնվող ժամկետային զինծառայողների հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցի ընթացքում բողոքներ և գանգատներ չներկայացրին:
Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Source Url:
